Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախում ծառայող իր որդու հետ

Armenpress 15:58, 5 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետություն ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել իր որդու` Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Աշոտ Փաշինյանի հետ և գրառում կատարել:

«Արցախի ՊԲ զինծառայող, շարքային Փաշինյանի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Վարչապետը:

Օգոստոսի 5-ին ժամը 19:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողության ժամանակ Վարչապետը հանդես կգա ելույթով:

ՀՀ վարչապետի որդին բանակ է զորակոչվել 2018 թ. հուլիսի 9-ին: Նա սեփական կամքով զինվորական ծառայության է մեկնել Արցախի Հանրապետություն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am