Իտալիայի վարչապետը օգնություն է առաջարկել Ռուսաստանի անտառային հրդեհների դեմ պայքարում

Armenpress 14:02, 3 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն պատրաստակամություն է հայտնել օգնել Ռուսաստանին անտառային հրդեհների դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հետևելով Սիբիրում հրդեհների հետ կապված դրամատիկ իրավիճակին՝ առաջարկել եմ Ռուսաստանի Դաշնությանը համագործակցել քաղաքացիական պաշտպանության մեր դեպարտամենտի հետ՝ տրամադրելով երկու Canadair ինքնաթիռ և հույս ունենալով, որ իրադրությունը շուտով կկարգավորվի»,- գրել է վարչապետը:

Canadair-ը հատուկ մասնագիտացված ինքնաթիռներ են, որոնք օգտագործվում են հրդեհների մեկուսացման նպատակով:

Վերջին տվյալներով Ռուսաստանում այրվում է ավելի քան 3 մլն հեկտար անտառ: Ըստ ԱԻՆ տեղեկությունների՝ ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Իրկուտսկի շրջանում, Բուրյաթիայում, Յակուտիայում, Կրասնոյարսկի շրջանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am