Բակո Սահակյանը ներկա է գտնվել Ասմունքի համահայկական ութերորդ փառատոնի մրցանակաբաշխությանը

Armenpress 21:45, 1 Օգոստոս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին Շուշի քաղաքում ներկա է գտնվել Ասմունքի համահայկական ութերորդ փառատոնի մրցանակաբաշխությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը գոհունակությամբ նշել է, որ ասմունքի փառատոնը դարձել է ավանդական՝ այն կարեւորելով Արցախի մշակութային կյանքի զարգացման ու ազգային արժեքների պահպանման տեսանկյուններից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am