Կառավարությունում ստեղծվում է Թվայնացման խորհուրդ

Armenpress 16:08, 1 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացումն ու թվային հմտությունների զարգացումը խթանելու նպատակով ստեղծվում է Թվայնացման խորհուրդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է, կազմում ընդգրկված են նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը,Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և այլ պաշտոնյաներ տարբեր գերատեսչություններից:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am