Իննա Չուրիկովային դուրս են գրել հիվանդանոցից

Armenpress 14:35, 1 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Իննա Չուրիկովային դուրս են գրել Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են հիվանդանոցում: Չուրիկովային հիվանդանոց Էին տեղափոխել հուլիսի 18-ին այն բանից հետո, երբ նա հանկարծակի բեմից ընկել Էր «Պառաված օրիորդը» ներկայացման ժամանակ:

Ներկայացումը, որտեղ նաեւ խաղում Էին Եկատերինա Վասիլեւան եւ Ալեքսանդր Մախայլովը, ընդհատել Էին: Չուրիկովան հոսպիտալացվել Էր ծանր վիճակում, հուլիսի 19-ին նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել Էին Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի սուր Էնդոտոքսիկոզների բաժանմունքի սովորական հիվանդասենյակ: «Չուրիկովային դուրս են գրել»,-հայտնել են հիվանդանոցում: Դերասանուհու դուրս գրվելը հաստատել Է նաեւ թատրոնի նրա գործընկերուհին՝ Ելենա Շանինան: «Նրան դուրս են գրել. դա այն ամենն Է, ինչ ես կարող եմ ասել»,-հայտնել Է գործակալության զրուցակցուհին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am