1000х90.jpg (78 KB)

ՖԻՖԱ-ն ներկայացրել է լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին

Armenpress 10:43, 1 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» հավակնորդներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի լավագույն կոչման 10 հավակնորդներն են Քրիշտիանու Ռոնալդուն («Յուվենթուս»), «Լիվերպուլի» եռյակը` Մոհամեդ Սալահ, Վիրջիլ վան Դեյկ, Սադիո Մանե (Եգիպտոս, Հոլանդիա ու Սենեգալ), Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Կիլիան Մբապեն (ՊՍժ), Ֆրենկի դե Յոնգը («Այաքս»), Մաթիաս դե Լիխտը («Այաքս»), Էդեն Ազարը («Չելսի») ու Հարի Քեյնը («Տոտենհեմ»):

ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի  23-ին Միլանում:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am