Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Գերմանիայի Դաշինք 90/Կանաչներ կուսակցության դաշնային նախագահի հետ

Armenpress 19:35, 31 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հուլիսի 31-ին հանդիպել է այդ երկրի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության դաշնային նախագահ Ռոբերտ Հաբեկի (Robert Habeck) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները, կառավարության քաղաքականությունը տնտեսության, բնապահպանության և այլ բնագավառներում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային, անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերին:

Երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համատեքստում քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության, տնտեսական, ինչպես նաև մշակութային և գիտական կապերի աշխուժացման ուղիները: Ընդգծվել է քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության հետագա ամրապնդման գործընթացում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am