Երևանի քաղաքապետը ցավակցական ուղերձ է հղել Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ

Armenpress 19:08, 31 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Խոր վշտով ընդունեցի հայ թատերարվեստի վարպետ Երվանդ Ղազանչյանի մահվան լուրը:  Նշանավոր թատերական ընտանիքի ավագ ներկայացուցիչը, Երեւանի պատվավոր քաղաքացին հեռացավ մեզանից՝ մեր քաղաքին կտակելով հարուստ մշակութային ժառանգություն: Նրա բազմաթիվ բեմադրությունները տասնյակ տարիներ զարդարել են մայրաքաղաքի թատերական բեմերը՝ լրացնելով Հայ թատրոնի երկհազարամյա պատմության լուսավոր էջերը: Ցավակցում եմ Երվանդ Ղազանչյանի հարազատներին, մտերիմներին և նրա արվեստի երկրպագուներին»,- նշել է Հայկ Մարությանը:

Երվանդ Ղազանչյանը ղեկավարում էր Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնը։

Նա կյանքից հեռացել է հուլիսի 30-ին 82 տարեկանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am