Օգոստոսի 1-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:30, 1 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ օգոստոսի 1-ին, կանցկացվի կառավարության հերթական նիստը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կմասնակցի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հանրային քննարկմանը:

Երևանում կանցկացվի հանդիպում ռուս հայտնի քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովի հետ: Նա իր դիտարկումները կներկայացնի «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումները» թեմայի վերաբերյալ:

Լրագրողների հետ կհանդիպեն «Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիա»-ի անդամները: Նրանք կներկայացնեն ասոցիացիայի անելիքները, խնդիրները, ժամանակակից լրատվական դաշտում առկա հարցերն ու իրենց մոտեցումները: 

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի նախաձեռնությամբ իրականացվում է Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրությունը: Այսօր հրավիրված ասուլիսում բանախոսները կներկայացնեն մանրամասներ: Մասնակցում է նաև ամերիկահայ աշխարհահռչակ դիրիժոր, «Տիգրան Մեծ» օպերայի գլխավոր դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am