Ուրֆայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին ավերվում է

Armenpress 14:18, 31 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրֆայի Հալիլիյե գավառի Գերմուշ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին ժամանակի ընթացքում ավերվել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ուրֆա նյուզ» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկությունների՝ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Վերջին անգամ վերականգնողական աշխատանքներ են կատարվել 1881 թվականին Հակոբ Արդվիսյանի կողմից: Ապա այլևս չի վերանորոգվել, ինչի հետևանքով աստիճանաբար ավերվել է:

Հայտնի է, որ 1895թ. դեկտեմբերի 29-ի կեսօրին Ուրֆայում թուրքերը, խմբվելով Սբ Աստվածածին Մայր տաճարի առջև, որտեղ ապաստանել էր շուրջ 3.000 հայ՝ հիմնականում կանայք ու երեխաներ, կոտրում են եկեղեցու դուռը, ներս խուժում, սակայն տեսնելով, որ շատ ժամանակ կկորցնեն հայերին մեկ առ մեկ սպանելու համար, եկեղեցու բակում դրված 50 արկղ նավթը լցնում են Մայր տաճարի վրա՝ հրի ճարակ դարձնելով այն, միաժամանակ ողջակիզելով այնտեղ ապաստանած բնակչությանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am