Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչը պատրաստ Է ցուցմունքներ տալ Էր Ռիադի դեմ

Armenpress 10:22, 30 Հուլիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խալիդ Շեյխ Մուհամեդը՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ահաբեկչական գրոհի կազմակերպիչներից մեկը, պատրաստ Է հանդես գալ դատարանում եւ պատշտպանել ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հարազատների հայցը Սաուդյան Արաբիայի դեմ այն բանի փոխարեն, որ իշխանությունները հետամուտ չեն լինի իր նկատմամբ մահապատժի վճռի ընդունման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Wall Street Journal-ը: Ինչպես նշում Է թերթը, այդ առաջարկությունը տեղ Է գտել ահաբեկչի նամակում, որը դատարանին են ներկայացրել հայց հարուցած հարազատների եւ որոշ ընկերությունների փաստաբանները, որոնք ձգտում են փոխհատուցումների հասնել Էր Ռիադից: Հայցվորները Սաուդյան Արաբիային մեղադրում են «Ալ Քաիդա» ահաբեչական կազմակերպության ֆինանսավորման եւ օժանդակման մեջ, որը կազմակերպել Է ահաբեկչական գործողությունը, երբ մարդատար ինքնաթիռները զավթած ահաբեկիչները դրանք ուղղել են Նյու Յորքում Առեւտրի համաշխարհային կենտրոնի եւ Պենտագոնի շենքերի վրա: Դրա հետեւանքով զոհվել Է ավելի քան 3 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am