Հուլիսի 30-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:30, 30 Հուլիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հուլիսի 30-ին, լրագրողների հետ կհանդիպի Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: Նա կանդրադառնա Երևան-Հուրգադա-Երևան չկայացած չվերթներով պայմանավորված զբոսաշրջության ոլորտում վերհանված խնդիրներին, առաջարկվող լուծումներին:

«Բնօրրան» պատմամշակութային ՀԿ-ն նախաձեռնել է քննարկումներ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի և Քարահունջում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի հետ։ Նպատակն է՝ կողմերի միջև ստեղծել համագործակցության նոր միջավայր:

Կներկայացվեն Սևանա լճի ստորջրյա 10-րդ ֆրանս-հայկական գիտարշավի արդյունքները: Մասնագետները կանդրադառնան նաև Սևանա լճի աղտոտման խնդրին ու դրա ազդեցությանը բուսական, կենդանական աշխարհի վրա:

Մամուլի ասուլիսով հանդես կգան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսներ Գագիկ Ասլանյանն ու Արմեն Ղարախանյանը: Նրանք կներկայացնեն ՀՊՏՀ-ում առկա իրավիճակը, խնդիրները:

Մեկ այլ մամուլի ասուլիս: ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը կխոսի դատաիրավական ոլորտում տեղի ունեցող գործընթացներից:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am