Սերգեյ Մովսեսյանը 3-րդն է չեխական մրցաշարում  

Armenpress 11:34, 29 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը 3-րդն է Չեխիայում ընթացող «Պարդուբիցե օփեն» միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մրցաշարի վերջին` 9-րդ տուրում Մովսեսյանը ոչ-ոքի խաղաց չեխ Վլաստիմիլ Բաբուլայի հետ: 9 հնարավորից հավաքելով 7 միավոր՝  հայ գրոսմայստերը զբաղեցրեց 3-րդ տեղը: Առաջինը չեխ Ժիրի Ստոչեկն է:

«Պարդուբիցե օփեն» միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում էր 37 երկիր ներկայացնող 323 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 29 գրոսմայստեր, իսկ ընդհանուր առմամբ 323 մասնակցից 207-ը կրում են միջազգային կոչումներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am