Մոսկվայի կենտրոնում կազմակերպված բողոքի ակցիային մասնակցում է ավելի քան երեք հազար մարդ

Armenpress 17:56, 27 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում հուլիսի 27-ին տեղի է ունեցել չհամաձայնեցված  ակցիա, որին մասնակցում է շուրջ 3500 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ցույցը քաղաքի իշխանությունների հետ համաձայնեցված չէ: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ անկարգություններ կազմակերպելու փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու, քաղաքում կարգ ու կանոնը հաստատվելու է օրենքի համաձայն:

Բողոքի ակցիայի կազմակերպիչները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am