ԱՄՆ նախագահի թեկնածուն խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Armenpress 13:48, 27 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերսը հայտնել է, որ պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սանդերսը հայտնել է հուլիսի 26-ին Լոս Անջելեսում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ խոստանալով ընտրվելու դեպքում ապրիլի 24-ին նախագահի ուղերձի մեջ օգտագործել ցեղասպանություն բառը, ի տարբերություն նախորդ նախագահների, ովքեր չպահեցին իրենց խոստումը:

«Դուք դեմ կգնա՞ք Թուրքիայի կառավարությանը և պաշտոնապես կօգտագործե՞ք ցեղասպանություն բառը» MassisPost-ի հարցին, Ամերիկայի սենատի անդամը նշել է. «Այո, ես կարծում եմ, որ այս բանավեճն ավարտված է»:

Բերնի Սանդերսը գործող սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կրուզի նախաձեռնած Հայոց ցեղասպանության բանաձևի համահեղինակներից մեկն է:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am