1000х90.jpg (78 KB)

«Թվիթեր»-ի օգտատերերի թիվն ավելացել է 14 տոկոսով

Armenpress 21:59, 26 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Թվիթեր» ընկերությունը 2019թ. երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իր եկամուտներն ավելացրել է 18%-ով՝ մինչև 841 մլն դոլար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով The Wall Street Journal-ին:

Պարբերականի տվյալներով՝ «Թվիթեր»-ի եկամուտներն աճում են արդեն 7-րդ եռամսյակը շարունակ: Հաջորդ եռամսյակում կազմակերպությունը մտադիր է իր եկամուտը հասցնել մինչև 875 մլն դոլարի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am