1000х90.jpg (78 KB)

«Հուավեյ»-ի հիմնադիրը վստահեցրել է, որ մոտ 140 երկիր օգտագործելու է իրենց տեխնոլոգիաները

Armenpress 10:17, 25 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Չինաստանի «Հուավեյ» հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Ժեն Չժենֆեյը հայտարարել է, որ 135 կամ 136 երկիր օգտագործելու են «Հուավեյ 5G» ցանցը՝ բացառությամբ ԱՄՆ-ի և Ավստրալիայի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստի»-ն,  ենթադրվում է, որ այս ընկերության «Հուավեյ 5G» ցանցի օգտագործումը զգալիորեն կաճի եվրոպական երկրներում:

Ժեն Չժենֆեյի կարծիքով՝ «Հուավեյ 5G»- ն ընտրում են երկրներից շատերը, քանի որ ընկերությունն ապահովում է առաջատար տեխնոլոգիաները այս ոլորտում:

Ընկերության հիմնադիրը հիշեցրել է, որ 2018 թվականի վերջի դրությամբ «Հուավեյ »-ն ունի 87 805 արտոնագիր և աշխարհում առաջատար դիրք է զբաղեցնում 5G- ի հիմնական արտոնագրերի թվով:

Նա նաև հիշեցրել է, որ ամեն տարի «Հուավեյ»-ի շահույթի 10-15 տոկոսը ներդրում է հետազոտության և զարգացման ուղղությամբ: Անցած 10 տարիների ընթացքում ընկերությունը ներդրել է շուրջ 73 միլիարդ դոլար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am