Մարկ Էսփերը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնը

Armenpress 10:47, 24 Հուլիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարկ Էսփերը, որի թեկնածությունն ավելի վաղ ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը, պաշտոնապես ստանձնել Է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը: Երդմնատվության արարողությունը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ հեռարձակվել Է Սպիտակ տան կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ոչ ոք այդպիսի որակավորում չունի Պենտագոնը ղեկավարելու համար, ինչպես Մարկ Էսփերը»,- հայտարարել Է Միացյալ Նահանգների ղեկավարը: «Ես վստահ եմ, որ նա պաշտպանության հիանալի նախարար կլինի»,- հավելել Է Թրամփը: Էսփերի թեկնածությունը հուլիսի 23-ին պաշտպանել Է 90 սենատոր, դեմ Է հանդես եկել ութ օրենսդիր: Էսփերը մասնակցել Է Իրաքի տարածքում մարտական գորողություններին Պարսից ծոցում տեղի ունեցած պատերազմի ժամանակ (1990 – 1991) 101-րդ օդա-դեսանտային դիվիզիայի կազմում: 2004 – 2006 թվականներին նա եղել Է Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Բիլ Ֆրիսթի խորհրդականն ազգային անվտանգության գծով: 2010-ից մինչեւ 2017 թվականն զբաղեցրել Է կառավարության հետ կապերի գծով փոխնախագահի պաշտոնը Raytheon ռազմարդյունաբերական համալիրում: 2017 թվականի նոյեմբերից մինչեւ հունիս նա զբաղեցրել Է ԱՄՆ-ի բանակի նախարարի աշտոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am