Չինաստանը հանդես Է գալիս միջուկային զենքի լիակատար արգելքի եւ ոչնչացման օգտին

Armenpress 10:06, 24 Հուլիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը կողմնակից Է ոչ մի կարգի հանգամանքներում առաջինը միջուկային զենքի չկիրառման քաղաքականությանը: Այդ մասին ասված Է ՉԺՀ-ի Պետխորհրդի Մամուլի գործերի դիվանատան կողմից հուլիսի 24-ին հրապարակված «Նոր դարաշրջանում Չինաստանի ազգային պաշտպանության սպիտակ գրքում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Չինաստանը միշտ Էլ հետեւել Է «ցանկացած ժամանակ եւ ցանկացած հանգամանքներում «առաջինը միջուկային զենքի չկիրառման» քաղաքականությանը: Այնտեղ նշված Է, որ հանրապետությունը միշտ հետեւել Է «միջուկային զենքի անվերապահորեն չկիրառման» եւ այն երկրներին եւ տարածաշրջաններին «դրանով չահաբեկման» սկզբունքին, որոնք չունեն այդ զենքը:Փաստաթղթում նաեւ նշված Է, որ Չինաստանը չի մասնակցում սպառազինությունների մրցավազքի ցանկացած այլ երկրի հետ եւ պահպանում Է իր միջուկային ներուժն ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ մակարդակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am