«Հայաստանի Հանրապետություն». Ամարասի վանքում մարդու եւ կենդանիների ոսկորներ են գտել

Armenpress 09:18, 24 Հուլիս, 2019

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ամարասի վանական համալիրի բակում երկու տարի առաջ ջրատար խողովակ անցկացնելիս մարդու եւ կենդանիների  ոսկորներ են գտել: Գտածոները մինչեւ այս պահը հնագիտական որեւէ ուսումնասիրության չեն ենթարկվել: Այդուհանդերձ, ոսկորները հատնաբերելուց հետո շինարարական աշխատանքները դադարեցվել են: «Այս պահին եկեղեցու պարիսպների եւ տարածքի բարեկարգման համատեղ ծրագիր ունենք Արցախի Հանրապետության մշակույթի նախարարության հետ, սակայն շինարարական աշխատանքները չենք կարողանում սկսել, քանի որ տարածքում ամբողջական պեղումներ չեն եղել: Երբ մշակույթի նախարարություն հարցում ենք անում, մեզ ասում են` ձեր դիմումը ընթացքի մեջ է»,- ասել է Ամարասի վանահայր տեր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը:  Վանահայրը նաեւ նշել է, որ եկեղեցու ամբողջական վերանորոգման նախագիծ կա, իսկ թե երբ կմեկնարկի` պարզ չէ:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am