Ամեն ինչ դեռ որոշված չէ. «Լինքոլն Ռեդ»-ի գլխավոր մարզիչ

Armenpress 21:51, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ» ակումբի գլխավոր մարզիչ Վիկտոր Աֆոնսոն Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ից կրած պարտությունը կապում է մրցավարի հետ:

«Իմ կարծիքով, այս խաղում մրցավարն ավելի վստահ պետք է գործեր,  մենք մի շարք հարցերում համաձայն չենք նրա հետ: Երբ մնում ես տասը ֆուտբոլիստով, ապա սկսում ես ավելի շատ պաշտպանվել: Մենք դեռ մեկ հանդիպում ևս ունենք, և ամեն ինչ դեռ որոշված չէ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց մասնագետը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալեց «Լինքոլն Ռեդ»-ին և հաղթեց երկու գնդակի առավելությամբ: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am