Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը Չեխիայի մրցաշարի առաջատարն է

Armenpress 20:37, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը բացարձակ արդյունքով գլխավորում է չեխական մրցաշարի աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չեխիայում մեկնարկել է հանրահայտ Պարդուբիցե Օփեն միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում են 37 երկների 323 շախմատիստ: Մասնակիցների թվում են 29 գրոսմայստեր, իսկ ընդհանուր առմամբ 323 մասնակիցներից 207 կրում են միջազգային կոչումներ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը: Մեր շախմատիստը կայացած 5 տուրերում տոնել է 5 հաղթանակ և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am