Հուլիսի 24-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:30, 24 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հուլիսի 24-ին, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարարի հետ: Նախարար Մնացականյանը կհանդիպի նաև վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հանդես կգա մամուլի ասուլիսով: Նա կներկայացնի ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից Երևանում կանցկացվի  «Տեխնիկական աջակցություն խաղողի տնկանյութի արտադրությանը» ծրագրի աշխատաժողովը:

Էջմիածնում կանցկացվի «Կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի ներդրումը» թեմայով համաժողովը: Ներկա կլինեն ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ, քաղաքապետեր:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am