Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Սիուդադ դե Տրես Կանտոս Օփենի հաղթող  

Armenpress 13:27, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տոնել Իսպանիայում կայացած միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի Տրես Կանտոս քաղաքում ավարտվեց Սիուդադ դե Տրես Կանտոս միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 100 շախմատիստ 12 երկրից: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Գրիգորյանը նաև 5 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

Գրիգորյանը Իսպանիաում խաղաց նաև մեկ այլ՝ Կամպուս Օուրենս միջազգային մրցաշարում, որին մասնակցում էր 67 շախմատիստ 7 երկրից: Այս մրցաշարում Գրիգորյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրոսմայստեր Պերես Գոնսալեսի հետ կիսեց 2-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Գրիգորյանը հայտնվեց 3-րդ հորիզոնականում:

Մրցաշարի հաղթող դարձավ 7.5 միավոր վաստակած գրոսմայստեր Մարիուս Մանոլեչեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am