«Բարսելոնա»-ն 10-րդ պայմանագիրը կառաջարկի Մեսսիին  

Armenpress 11:27, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է հերթական` նոր պայմանագիրն առաջարկել արգենտինացի հարձակվող Լեո Մեսսիին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ESPN-ը: «Բարսելոնա»-ն Մեսսիին կառաջարկի նոր՝ 4-ամյա պայմանագիր մինչև 2023 թվականը, ըստ որի Մեսսին մինչև 36 տարեկանը կմնա ակումբում: Արգենտինացու ներկայիս գործող պայմանագիրը ստորագրված է մինչև 2021 թվականը:

Եթե Մեսսին ստորագրի պայմանագիրը, ապա այն կլինի թվով 10-րդը ֆուտբոլիստի և ակումբի միջև:

Մեսսին «Բարսելոնա»-ի ակումբի սան է և ամբողջ կարիերան անցկացրել է այդ թիմում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am