Հրշեջները մարել են Արարատ գյուղում բռնկված հրդեհը

Armenpress 21:20, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 22-ին, ժամը 16:45-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղի հարևանությամբ այրվում են անվադողեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության  հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբոյեդովի փողոցի թիվ 123 շենքի մոտակայքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:53-ին, մարվել` 17:06-ին: Այրվել է կայանված «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենայի առջևի անվադողը, «Kombayn 303» մակնիշի կոմբայնի աջակողմյան առջևի ու հետևի անվադողերը` մասնակի, և մոտ 50 քմ խոտածածկույթ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am