Խոսք անգամ չկա մրցակցին թերագնահատելու մասին. Վարդան Մինասյան

Armenpress 18:16, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը չի պատրաստվում թերագնահատել Եվրոպայի լիգայի որակավորման փուլում իր թիմի հակառակորդ «Լինկոլն Ռեդ Իմպս»-ին:

««Արարատ-Արմենիա»-ն վերականգնվել է ԱԻԿ-ի դեմ խաղից հետո: Թեպետ մի քիչ ափսոսանքի զգացում ունեինք: Իսկ ինչ կապված է հաջորդ մրցակցին՝ ապա մենք ուսումնասիրել ենք նրանց և յուրաքանչյուր մրցակից ունի թույլ և ուժեղ կողմեր՝ նրանք ևս: Շատ աշխատասեր են և անմնացորդ նվիրում են խաղում: Խոսք անգամ չի գնում մրցակցին թերագնահատելու մրցակցին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մինասյանը:

Մինասյանի կարծիքով, բնական է՝ այս թիմի և ԱԻԿ-ի միջև մակարդակների տարբերություն կա և թղթի վրա կա ֆավորիտ:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպս»-ի հետ: Հանդիպումը կկայանան հուլիսի 23-ին ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am