1000х90.jpg (78 KB)

Հայ սակրավորներն ու բժիշկները Սիրիայում շարունակում են մարդասիրական առաքելությունը

Armenpress 16:26, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից հուլիսի 22-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 8534 քմ տարածք են ականազերծել:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 122 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 326 հիվանդ, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 25 քաղաքացի, գինեկոլոգը հետազոտել է 64 հիվանդի, մանկաբույժը զննել և համապատասխան բուժում է նշանակել 60 երեխայի։ Մարդասիրական առաքելությունը շարունակվում է:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am