Հայկ Մարտիրոսյանը երկրորդն է արագ շախմատում    

Armenpress 14:06, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը արագ շախմատի շվեյցարական միջազգային մրցաշարում երկրորդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բիլ քաղաքում կայացած մրցաշարում Մարտիրոսյանը 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր՝ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Ռուսաստանից Միխայիլ Անտիպովն է, ով հավաքել է 8 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Մանուէլ Պետրոսյանը, 11-րդն է 6,5 միավորով:

Արագ շախմատի մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում էր 150 շախմատիստ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am