Հայաստանում տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտներն աճել են 25%- ով

Armenpress 13:42, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները 2019թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 25%-ով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հունվար-հունիսին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ծավալները, որն այդ ժամանակահատվածի համար կազմել է 713.3 մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ. 572.9 մլրդ ՀՀ դրամի փոխարեն:

Առաջին եռամսյակում հավաքագրված հարկային եկամուտների աճը պայմանավորված է հիմնականում ԱԱՀ-ի, եկամտային հարկի և շահութահարկի գծով հարկային եկամուտների աճով։ Դիտարկվող ժամանակահատվածում ԱԱՀ-ի գծով եկամուտներն աճել են 19%-ով, եկամտային հարկի գծով՝ 20%-ով, շահութահարկի գծով եկամուտները՝ 16%-ով։

Ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների ծավալն աճել է 17%-ով։

2019թ.  առաջին կիսամյակում նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել են ակցիզային հարկի, սոցիալական վճարների գծով հաշվեգրված եկամուտները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am