Նիգերիայում առևանգված թուրքերին ազատելու համար գործողություններ են իրականացվում

Armenpress 12:24, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայի Կվարա նահանգի ոստիկանությունը գործողություններ է սկսել՝ նիգերիացիների կողմից առևանգված Թուրքիայի քաղաքացիներին ազատելու համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը:

Նիգերիայի Կվարա նահանգի ոստիկանությունից առավել մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվել:

Կամերունից դեպի Կոտ դ’Իուվար ուղևորվող թուրքական բեռնատար նավը Նիգերիայի առափնյա շրջաններում հուլիսի 16-ին հարձակման է ենթարկվել նիգերիացի զինված ծովահենների կողմից, որոնք առևանգել են 10 թուրք նավաստիների: Իսկ Նիգերիայի Իլորին նահանգում հուլիսի 19-ին փրկագին պահանջելու նպատակով առևանգվել է Թուրքիայի ևս 4 քաղաքացի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am