Արման Թաթոյանն օգնել է իրականացնել տեսողական խնդիրներ ունեցող փոքրիկ Վիկտորյայի երազանքը

Armenpress 12:23, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օգնել է իրականացնել տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոցի սանի երազանքը:

Ամիսներ առաջ Թաթոյանը չհայտարարված այց էր կատարել տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոց: Սաներից Վիկտորյան Պաշտպանին փոքրիկ գաղտնիք էր վստահել. երազում էր հանդիպել դերասանուհի Լալա Մնացականյանին:

Նրանց հանդիպումը կայացել է օմբուդսմենի ջանքերով:  Նրանք միասին անգամ ասմունքել են Համո Սահյանի «Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ» բանաստեղծությունը:  

«Մենք պետք է երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, գնահատենք նրանց ներուժը և բարձր պահենք նրանց արժանապատվությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Արման Թաթոյանը:

ՄԻՊ աշխատակազմը տրամադրել է հանդիպման տեսագրությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am