Զելենսկու կուսակցությունը նոր Ռադայում կարող Է 237 տեղ ստանալ

Armenpress 11:55, 22 Հուլիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նորընտիր Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցությունը կարող Է ստանալ 237 տեղ եւ ինքնուրույն մեծամասնություն կազմել: Այդ մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մշակված արձանագրությունների 45 տոկոսի՝ ՏԱՍՍ-ի կատարած վերլուծության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նախնական տվյալներով՝ «Ժողովրդի ծառան» կուսակցական ցուցակներով կարող Է Ռադայում ստանալ 122 տեղ, իսկ մեծամասնական ընտրատարծքներում՝ 115 տեղ: «Ընդդիամդիր պլատֆորմ – Հանուն կյանքի» կուսակցությունը կարող Է ստանալ 43 մանդատ՝ 37-ը կուսակցության ցուցակներով եւ եւս վեցը՝ միամանդատ ընտրատարածքներում: Նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունն զբաղեցնում Է երրորդ տեղը: Այն կարող Է Ռադայում ներկայանալ 27 պատգամավորներով: Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» եւ երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայն» կուսակցությունները Ռադայում կստանան համապատասխանաբար 25 եւ 20 տեղ: Այլ կուսակցություններց թեկնածուներ են հաղթել 10 մեծամասնական ընտրատարածքներում, եւս 53 պատգամավորության թեկնածուներ, որոնք մոտ են հաղթանակի, ինքնաառաջադրվածներ են: Առավոտյան 09:15-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել Է Էլեկտրոնային արձանագրությունների 45 տոկոսը: «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հավաքել Է քվեների 42,34 տոկոսը, «Ընդդիմադիր պլատֆորմ – Հանուն կյանքի» կուսակցության օգտին քվեարկել Է ընտրողների 12,81 տոկոսը: Երրորդ տեղն զբաղեցրել Է «Եվրոպական համերաշխությունը», որը հավաքել Է 8,68 տոկոսը: «Բատկիվշչինա» կուսակցության օգտին քվեարկել Է 8,07 տոկոսը, իսկ «Ձայնի» օգտին՝ 6,41 տոկոսը: Գերագույն ռադայի արտահերթ ընտրություներին հուլիսի 21-ի ժամը 20:00-ի դրությամբ ըստ բոլոր 199 ընտրատարածքների տվյալների մշակաման՝ մասնակցել Է ընտրողների 49,84 տոկոսը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am