1000х90.jpg (78 KB)

Մեքսիկայում բարի այցելուների վրա անհայտ անձանց հարձակման հետեւանքով հինգ մարդ Է զոհվել. EFE

Armenpress 10:37, 22 Հուլիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն հինգ մարդ Է զոհվել եւ վեցը՝ վիրավորվել Մեքսիկայում Ակապուլկո առողջավայրի (Գոռերոյի արեւմտյան նահանգ) զբոսաշրջային գոտու բարերից մեկում այցելուների վրա անհայտ անձանց հարձակվելու հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 21-ին այդ մասին հաղորդել Է EFE գործակալությունը: Հարձակման մասնակիցները փախել են հանցագործության վայրից, ոստիկանությանը հաջողվել Է ձերբակալել մեկ մարդու, որին կասկածում են բարի վրա հարձակմանը մասնակցելու մեջ: Իշխանություններն սկսել են պատահարի հանգամանքների հետաքննությունը: Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն առայժմ վարկածներ չեն առաջադրել դատասանի հնարավոր շարժառիթների մասին: Մեքսիկան վերջին մի քանի տարում բռնության արտասովոր ծավալում Է ապրում: Անցյալ տարի երկրում սպանվել Է ավելի քան 33,3 հազար մարդ, ընացիկ տարում իրադրությունը շարունակում Է վատթարանալ: Պաշտոնական տվյալնենրի համաձայն՝ հունվարից մինչեւ մայիս հանցագործների զոհ Է դարձել 14,13 հազար մարդ՝ 5,2 տոկոսով ավելի, քան 2018 թվականի նույն ժամանակամիջոցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am