Հնդկաստանի հյուսիսում կայծակի հարվածից ավելի քան 30 մարդ Է զոհվել մեկ օրում. NDTV

Armenpress 10:16, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգում հուլիսի 21-ին առնվազն 32 մարդ Է զոհվել կայծակների հարվածներից, որոնք հարուցել են հզոր մուսոնային տեղատարափ անձրեւներն՝ ամպրոպներով: Ինչպես հուլիսի 22-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը, եւս 13 մարդ վնասվածքներ Է ստացել կայծակի հարվածից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ այդ տեղեկատվության՝ ամենից շատ զոհեր են արձանագրվել Քանփուր եւ Ֆաթեհփուր քաղաքների շրջանում՝ հինգական մարդ: Նահանգի կառավարությունը հայտարարել Է զոհվածների եւ տուժաների ընտանիքներին օգնություն հատկացնելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am