Եվրո-2019-ի կիսաեզրափակչի զույգերը հայտնի են

Armenpress 23:36, 21 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության կիսաեզրափակչի զույգերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 23-ին «Բանանց» մարզադաշտում, որտեղ Պորտուգալիան կխաղա Իռլանդիայի հետ (սկիզբը ժամը 18:00-ին): Նույն օրը՝ հուլիսի 23-ին, Հանրապետական մարզադաշտում Ֆրանսիան ուժերը կչափի Իսպանիայի հետ (սկիզբը ժամւ 21:00-ին):

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am