Վարազդատ Հարոյանն օգնել է «Ուրալ»-ին հաղթել «Ահմատ»-ին

Armenpress 22:29, 21 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանն օգնել է «Ուրալ»-ին գերազանցել «Ահմատ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ահմատ»-ին և գերազանցել  հակառակորդին 3 անպատասխան գնդակ ուղարկելով նրանց դարպասը:

Հայաստանի ազգային թիմից Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այժմ «Ուրալ»-ը մրցաշարային աղյուսակի առաջատարն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am