ԱԻՆ-ը զգուշացնում է հրդեհավտանգ իրվիճակի մասին. կշոգի մինչև 42 աստիճան

Armenpress 16:03, 21 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, զգուշանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հայաստանի տարածքում հուլիսի 21-ի ցերեկը, 22-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 3-4 աստիճանով՝ որոշ շրջաններում հասնելով 42 աստիճանի։

Երևան քաղաքում հուլիսի 21-ի ցերեկը, 22-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am