1000х90.jpg (78 KB)

Մարտական դիրքում հայտնաբերվել է շարքային զինծառայողի դին

Armenpress 13:49, 21 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի մարտական դիրքում հուլիսի 20-ին գտնվել է շարքային զինծառայողի դին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյաննը։

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: Հանգամանքները ուսումնասիրվում են: Ցավակցում ենք մեր զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am