Սաուդյան Արաբիան իր տարածքում կընդունի ԱՄՆ զորքերը

Armenpress 17:59, 20 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ զորքերը կտեղակայվեն Սաուդյան Արաբիայում: Սաուդյան Արաբիայի թագավորը հավանություն է տվել ԱՄՆ-ի այդ քայլին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Պենտագոնից հայտնել են, որ ԱՄՆ զորքերը կտեղակայվեն Սաուդյան Արաբիայում՝ պաշտպանելու Ամերիկայի շահերը՝ սպասվող հնարավոր սպառնալիքներից: Այս քայլը պայմանավորված է Իրանի հետ լարվածության սրացմամբ: Սաուդյան Արաբիան հաստատել է, որ Սալման թագավորն ընդունել է տարածաշրջանային «անվտանգությունն ու կայունությունն ուժեղացնելուն միտված այդ քայլը»:

Սաուդյան Արաբիայի Թագավորությունն ամերիկյան զորքերը չէր «հյուրընկալել» 2003 թվականից, երբ նրանք Իրաքի հետ պատերազմից հետո հեռացել էին այնտեղից:

Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի ներկայությունը սկսվել է դեռ 1991-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am