Նեյմարը ՊՍԺ-ի հետ չի մեկնել Գերմանիա

Armenpress 14:09, 20 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլացի հարձակվող Նեյմարը բաց կթողնի ֆրանսիական ՊՍԺ-ի ընկերական հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՊՍժ-ն մեկնել է Գերմանիա, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի «Նյուրբերգ»-ի հետ: Ֆրանսիական թիմի թվիթերյան էջում հայտնված ֆուտբոլիստների ցուցակում բացակայում է Նեյմարի անունը:

ԶԼՄ-ներում շարունակվում են լուրեր պտտվել, որ Նեյմարը կհեռանա ՊՍԺ-ից: Բրազիլացին կարող է միանալ կատալոնական «Բարսելոնա»-ի, որտեղ հանդես էր գալիս 2012-ից 2017 թվականներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am