Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Armenpress 13:11, 20 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի հարավ-արևմուտքում Դանաս թայֆունի ազդեցության տակ հորդառատ տեղումների պատճառով երկրի մի շարք հատվածներում հայտարարված է վտանգի ամենաբարձր մակարդակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը:

Իշխանություննը խորհուրդ են տվել Նագասակի պերֆեկտուրայի Գոտո և Ցուսիմա քաղաքների բնակիչներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները հարազատների և սեփական կյանքը փրկելու համար: «Տարհանվեք հնարավորինս շուտ»,- նշել են նրանք:

Սա Ճապոնիայում վտանգավորության ամենաբարձր մակարդակն է:

Գոտո քաղաքում տարհանում է հայտարարվել 36 հազար մարդու համար: Չդադարող անձրևները մեծացնում են սողանքների և գետերի հեղեղումների վտանգը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am