ԱՄՆ բնակիչների կեսը հայտնվել են անոմալ ջերմային գոտում

Armenpress 12:48, 20 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների բնակիչների մոտ կեսը հայտնվել են անոմալ ջերմային գոտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նախազգուշացրել է արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը՝ FEMA-ն:

«ԱՄՆ կենտրոնական և արևելյան հատվածներում այժմ 147 մլն մարդ գտնվում է տապի գոտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ԱՄՆ բնակչությունը կազմում է ավելի քան 320 մլն մարդ:

Հուլիսի 20-ին Վաշինգտոնում սպասվում է 38, իսկ Նյու Յորքում՝ 36 աստիճան ջերմություն: Ընդ որում, գիշերները ջերմաստիճանը չի հասցնում նվազել և գալ բալանսի: Իսկ բարձր ջերմաստիճանի հետ մեկտեղ մեծ խոնավությունը վտանգավոր իրավիճակ են ստեղծում բնակիչների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am