Եվրո-2019-ում կկայանան A խմբի վերջին հանդիպումները. Հայաստանը կխաղա Պորտուգալիայի հետ

Armenpress 11:25, 20 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում կկայանա A խմբի վերջին տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 21:00-ին կկայանա երկու հանդիպում: Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ընտրանին կխաղա Պորտուգալիայի հետ, իսկ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում` Իսպանիան կմրցի Իտալիայի հետ:

A խմբում վերջին տուրից առաջ 4-ական միավորով առաջատարները Իսպանիան և Պորտուգալիան են: 3 միավոր ունի Իտալիան: Ոչ մի միավոր չունի Հայաստանը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am