1000х90.jpg (78 KB)

Ալժիրը դարձավ Աֆրիկայի ազգերի գավաթի հաղթող

Armenpress 11:06, 20 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթողը Ալժիրն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակչում Սենեգալը մրցեց Ալժիրի հետ: Հանդիպման հաղթական գոլը խփեց Բագդադ Բունեջանին` հանդիպման մեկնարկից ընդամենը 2 րոպե անց և Ալժիրը նվազագույն հաշվով հաղթեց մրցակցին:

Ալժիրի ընտրանին 1990 թվականից ի վեր առաջին անգամ նվաճեց գավաթը` իր պատմության մեջ երկրորդ անգամ դառնալով Աֆրիկայի լավագույն թիմ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am