1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ խստացրել է Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցները

Armenpress 21:58, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները խստացրել են Վենեսուելայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման ծառայությանը:

Միացյալ նահանգները պատժամիջոցները խստացրել են Վենեսուելայի ևս 4 քաղաքացու սև ցուցակ մտցնելով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am