ՀՀ արտգործնախարարը հանդիպել է «Գերմանական Մարշալ» հիմնադրամի նախագահի հետ

Armenpress 21:07, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է «Գերմանական Մարշալ» հիմնադրամի նախագահ Կարեն Դոնֆրիդի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել և լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները և ժողովրդավարական վերափոխումները, ինչպես նաև հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները: Նախարար Մնացականյանը «Գերմանական Մարշալ» հիմնադրամին ծավալուն հարցազրույց է տվել Հայաստանի ներքաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ»,- գրել է Նաղդալյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am