ԱԳՆ-ում անդրադարձել են Համբուրգում հայ համայնքի դերին՝ երկկողմ բարեկամական կապերի զարգացման գործում

Armenpress 17:46, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հուլիսի 19-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկո Հեխթին (Heiko Hecht)՝ արտոնագրերի հանձնման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով պատվավոր հյուպատոսի նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը Հայկո Հեխթին մաղթել է հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելությունում՝ հույս հայտնելով, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև համագործակցության խորացմանը։Հանդիպմանը կողմերը կարևորել են ապակենտրոնացված համագործակցության խորացման անհրաժեշտությունը, անդրադարձել Համբուրգում հայ համայնքի դերին՝ երկկողմ բարեկամական կապերի ձևավորման և զարգացման գործում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am