ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Armenpress 17:23, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ,19 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԲԴԽ լրատվության և տեղեկատվության հետ կապերի բաժնից:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը հուլիսի 19-ին կայացած ԲԴԽ նիստի ժամանակ մերժվել էր:

Հարցի քննությունը մեկնարկել էր հուլիսի 18-ին և հետաձգվել Վճռաբեկ դատարանի երկու անդամին՝ որպես վկա ԲԴԽ նիստին հրավիրելու հիմքով։ 2019 թվականի հուլիսի 11-ին կայացած դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ ընտրվել էին երկու նոր անդամներ՝ դատավորներ Մեսրոպ Մակյանը և Ռուբեն Վարդազարյանը։ Տավարացյանը 2018-ին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն այդ ժամանակ հրաժարական էր ներկայացրել, իսկ հուլիսի 11-ին երկու դատավորի հետ նա երդվեց՝ որպես ԲԴԽ անդամ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am