Ալեքսիս Օհանյանը կլինի «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի մոդերատորը

Armenpress 15:23, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի մոդերատորը կլինի Reddit կայքի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշված է միջոցառման «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am